Լոնդոնում, Bonhams աճուրդի տանը հունիսի 18-ին վաճառքի կհանվեն Սալվադոր Դալիի՝ նախկինում անհայտ 14 կտավները։
«Նկարները մասնավոր հավաքածուներում են գտնվել 1968-ից սկսած։ Աշխատանքների նախնական արժեքը 40-70 հազար է՝ յուրաքանչյուրի համար, այնպես որ, սպասվում է, որ վաճառքից ստացված ընդհանուր գումարը կկազմի մինչև 1 մլն ֆունտ ստեռլինգ»,- նշվում է աճուրդի տան հաղորդագրությունում։
«Այս նկարները Դալիի գեղարվեստական մոտեցման հիանալի օրինակ են։ Նա միաձուլում է ավանդական կերպարներն իր սեփական գեղարվեստական «բառարանի» հետ»,- ասել է աճուրդի տան իմպրեսիոնիզմի բաժնի ղեկավար Ուիլյամ Օ՛Ռեյլին։